Գլխավոր Լուրեր Տավուշում մեքենան մոտ 60 մետր գլորվել է ձորը․ Shamshyan.com

Տավուշում մեքենան մոտ 60 մետր գլորվել է ձորը․ Shamshyan.com

5
0

Հայաստանի քննչական կոմիտեիում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով քրգործ է հարուցվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քրգործը հարուցվել է ապրիլի 12-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ կեսօրին, Մովսես գյուղի բնակիչ 70-ամյա Անատոլի Ավալյանը ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի բանուկ մասից դուրս էր եկել և մոտ 60 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով Ա. Ավալյանը տեղում մահացել էր, իսկ նրա ուղևոր, համագյուղացի 61-ամյա Շուշանիկ Մկրտումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր ՊՆ Բերդի հոսպիտալ:

Ըստ աղբյուրի՝  երեկ՝ ապրիլի 21-ին, Շ. Մկրտումյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: