Հինգշաբթի , 24 Մայիս 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    18°
    Home » Լուրեր » Ծա՞նր, թե՞ շատ ծանր է տնտեսության վիճակը (տեսանյութ)

    Ծա՞նր, թե՞ շատ ծանր է տնտեսության վիճակը (տեսանյութ)

    Հունվար 12, 2017 14:19 Լուրեր, Տեսանյութ, Տնտեսական A+ / A-

    ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը խուսափում է պատասխանել այն հարցին, թե ծա՞նր, թե՞ շատ ծանր է ՀՀ տնտեսության վիճակը: Այսօր կառավարության նիստից հետո araratnews.am-ի լրագրողը Կարայանից հետաքրքրվեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարումից անցել է չորս ամիս, այդ ընթացքում ի՞նչ քայլեր են ձեռնարկվում տնտեսության վիճակը բարելավելու ուղղությամբ:

    «Մենք վերանայեցինք տնտեսական զարգացման մոդելը և հիմնական շեշտադրումը դնում ենք տնտեսության զարգացման առաջարկի վրա: Այսինքն` ելնելով Հայաստանի փոքր տնտեսության առանձնահատկություններից, մենք շեշտադրումը դնում ենք, որ տնտեսությունը պետք է զարգանա ի հաշիվ արտահանման»,- ասաց Կարայանը:

    Իսկ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն էլ լրագրողների  հետ զրույցում անդրադարձել  է Իրան-Հայաստան երկաթուղու շուրջ շարունակվող բանակցություններին:

    Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

    Նման թեմաներ

    scroll to top