Գլխավոր Լուրեր Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը գործունեությունը դադարեցրել է

Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը գործունեությունը դադարեցրել է

2
0

Պետությանը նվիրատվությամբ փոխանցվող Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցի գործունեությունը դադարեցված է, ներկայումս ընթացքի մեջ է նվիրատվության գործընթացը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչություն և հայտնել, որ Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը նվիրում է պետությանը: