Երկուշաբթի , 19 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով

    Ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով

    Ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով
    Դեկտեմբեր 7, 2017 15:07 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
    Արթիկ – Ալագյազ ճանապարհին, Գյումրի- Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում և Քեթիի լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է:
    Մերկասառույցի և առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով:
    Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
    Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
    ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

    Նման թեմաներ

    scroll to top