Երեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 634.00   Վաճառք` 653.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.12   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Ծանրամարտի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Ծանրամարտի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Սեպտեմբեր 13, 2017 14:52 Լուրեր, Միջազգային, Սպորտ A+ / A-

big_1390544734_4872283

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Մարզիկները նախապատրաստվում են հոկտեմբերի 15-ից 22-ը Ալբանիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական (20 և 23 տարեկաններ) առաջնությանը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ հավաքն ընթանում է նախատեսածի համաձայն.

«Քանի մարզիկ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը և ովքեր, հիմա ասել չեմ կարող: Առջևում դեռ մեկ ամիս կա: Ամեն բան հայտնի կդառնա հավաքների ավարտին: Ովքեր կհամապատասխանեն ներկայացված պահանջներին, նրանք էլ կմեկնեն մրցման», – ասել է Փաշիկ Ալավերդյանը:

 

Նման թեմաներ

scroll to top