Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն

    Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն

    Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն
    Նոյեմբեր 10, 2018 10:30 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն:

    Երևան Տոնավաճառ

    Թուրքմենստանում ընթացող աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց նախ 190 կգ, հետո 195 կգ և երրորդ մոտեցմանը, երբ Մարտիրոսյանը 197բարձրացրեց, որն ի դեպ աշխարհի ռեկորդ էր, մրցավարները չհաշվեցին մոտեցումը: Այս ձևում Մարտիրոսյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

    Հրումում Մարտիրոսյանը մոտեցավ 230 կգ (աշխարհի ռեկորդ) և բարձրացրեց այն: Այնուհետև երկրորդ մոտեցմամբ նա երկրորդ ռեկորդը սահմանեց` 240 կգ: Երրորդ մոտեցման հայ ծանրորդը չեկավ:

    Երկամարտի 435 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը 21 տարեկանում դարձավ աշխարհի չեմպիոն:

    Սիմոն Մարտիրոսյանը 2016 թվականի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Եվրոպայի 2017 թվականի չեմպիոն է, իսկ 2014 թվականին դարձել էր պատանեկան Օլիմպիական խաղերի հաղթող:


    scroll to top