Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ծառահատման դեպք Գյումրիում, 5 մրգատու ծառ է հատվել

    Ծառահատման դեպք Գյումրիում, 5 մրգատու ծառ է հատվել

    Ծառահատման դեպք Գյումրիում, 5 մրգատու ծառ է հատվել
    Մայիս 21, 2019 22:15 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    SHANTNEWS.am-ը գրում է.

    Ծառահատումներ են տեղի ունեցել Գյումրիի Պարույր Սևակ 6 շենքի տարածքում: Համայնքապատկան տարածքի բարեկարգման պարտավորությունը 20 տարուց ավելի է, ինչ շենքի բնակիչներն էին ստանձնել` փոքրիկ այգի էին ստեղծել: Նախօրեին էլ տարածքում մարդիկ են հայտնվել ու մրգատու 5 ծառ կտրել: Անի թաղամասի բոլոր շենքերի տարածքում փոքրիկ կանաչ տարածքներ կան: Դրանք մշակում ու խնամում են բնակիչները: Բալենիներ, խնձորենիներ ու ծիրանենիներ … Սա Պարույր Սևակ 6 շենքի բնակիչների այգին է: Փոքրիկ տարածքը համայնքապատկան է, բայց բարեկարգման իրավունքով հանձնված բնակիչներին: Այգին ցանկապատել են ծառերը պաշտպանելու համար, բայց օրեր առաջ էլեկտրական սղոցներով տարածք եկածներին անգամ ցանկապատը չի խանգարել: Մտել են ու մրգատու 5 ծառ կտրել:

    Ծառահատողները, բնակիչներին տեսնելուն պես, տարածքից հեռացել են, բայց հասցրել են նշել, որ ծառերը կտրելու համար թույլտվություն ունեն: Քաղաքապետարանից բնակիչներին պատասխանել են, թե իրենք տեղյակ չեն, իսկ իրականում ծառերը ոչ թե կտրելու, այլ էտելու թույլտվություն քաղաքապետարանը տվել է:

    Բնակիչները դիմել են ոստիկանություն, վերջինս էլ գրությամբ Գյումրիի քաղաքապետարանին, արդյունքում պարզվել է, որ թույլտվություն  կա։

    Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


    Նման թեմաներ

    scroll to top