Հինգշաբթի , 21 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.38   
  •  EUR   Առք` 570.00   Վաճառք` 578.00   ՀՀ ԿԲ` 573.43   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 496.50   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 645.77   
  •  RUB   Առք` 8.17   Վաճառք` 8.35   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 193.28   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Ծառահատումների գործով 2 անձ կալանավորվել է

Ծառահատումների գործով 2 անձ կալանավորվել է

Մայիս 19, 2017 20:38 Լուրեր, Հասարակություն A+ / A-

dsc08947_resize

Ինչպես արդեն հաղորդել էինք, մայիսի 11-ին Տավուշի մարզի դատախազության կողմից «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ապօրինի ծառահատում թույլ տալու համար կաշառք ստանալու փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ հատուկ ջոկատի տեսուչը ձերբակալվել էր: Տեսուչին առաջադրվել է մեղադրանք, որից հետո վերջինս կալանավորվել է:

Նույն քրեական գործով ձեռնարկված միջոցներով տվյալներ են ստացվել, որ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահ Կ.Պ-ն, նույն կազմակերպության պաշտոնատար անձի՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ հատուկ ջոկատի տեսուչ Ա. Ս-ի հետ նախնական համաձայնությամբ 2017թ. մարտ ամսվա ընթացքում Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Ս.Թ-ից ստացել է 140.000 ՀՀ դրամ կաշառք՝ վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի գործողության ՝«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնից ապօրինի հատված ծառերը և փայտանյութն ապօրինաբար անտառից դուրս բերումը և Ս.Թ-ի կողմից սեփական հայեցողությամբ տնօրինումը թույլ տալու համար:

Ավագ անտառապահ Կ.Պ-ին ևս մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ խմբով կաշառք ստանալու համար և վերջինս կալանավորվել է:

ՀՀ Դատախազություն

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top