Հինգշաբթի , 20 Հուլիս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.54   
  •  EUR   Առք` 547.00   Վաճառք` 555.00   ՀՀ ԿԲ` 551.71   
  •  CHF   Առք` 485.00   Վաճառք` 503.00   ՀՀ ԿԲ` 501.72   
  •  GBP   Առք` 608.00   Վաճառք` 627.00   ՀՀ ԿԲ` 623.30   
  •  RUB   Առք` 8.04   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.10   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 199.23   
outputra5huxgif
Mostly Sunny
34°
Home » Բլոգ » Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի 5 մլն ՀՀ դրամ. Ծրագիրը քննարկման փուլում է

Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի 5 մլն ՀՀ դրամ. Ծրագիրը քննարկման փուլում է

Ապրիլ 20, 2017 12:45 Բլոգ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

դիռկապահ1

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԵՍ ԵՄ» ծրագիր

Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս:

Այսպիսով, զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում:

Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում`

1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),
2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),
3. ուսման վարձի փոխհատուցում:
Երեք նպատակային ծրագրերն էլ միտված են նաև ծառայած երիտասարդին Հայաստանում իր ապագան կառուցելու հնարավորություն տալուն, երկարատև ծրագրերի միջոցով երկրի հետ իր անբաժան կապը խորացնելու խնդրին:

Նպատակային ծրագրերի ուղղությունները, վճարման կարգը, ծրագրից հրաժարվելու կամ դրա մեջ ծառայության կեսից ներգրավվելու մանրամասները, ինչպես նաև ծրագրի նպատակահարմարությունն առհասարակ կդարձվեն հանրային լայն քննարկման առարկա:

Նախատեսված է, որ ծրագիրը կլինի այլընտրանքային, և քաղաքացին, չընդգրկվելով դրանում, կարող է ընտրել ներկայումս գործող զորակոչի տարբերակը` անցնելով ժամկետային զինծառայության: Այդուհանդերձ, հաջող ընթացքի պարագայում երեք տարվա ընթացքում առաջարկվող ծառայության ձևը կարող է դառնալ գերակշռողն առաջնագծում:

Ծրագիրը քննարկման համար է։

122488199673267500288781848048447njpg
scroll to top