«Ծառուկյան» դաշինքի երեք պատգամավորներ` Հարություն Ղարագյոզյանը, Խաչիկ Մանուկյանն ու Արտյոմ Ծառուկյանը, պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, եթե մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորները հետ չվերցնեն իրենց դիմումները, դրանք կհմարվեն ընդունված:
Հիշեցնենք, որ նրանք «Ծառուկյան» դաշինքի այն 8 պատգամավորներից են, որոնք սկզբում ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել ԿԸՀ, ապա հրաժարվել իրենց դիմումներից եւ վերցրել պատգամավորական մանդատները:
Ի դեպ նրանք երեկ ու այսօր ԱԺ նիստերին չեն մասնակցել: