Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Sunny
11°
Home » Լուրեր » «Ծառուկյան» դաշինքը կպահանջի՞ կառավարության հրաժարականը

«Ծառուկյան» դաշինքը կպահանջի՞ կառավարության հրաժարականը

Նոյեմբեր 14, 2017 14:03 Լուրեր, Հասարակություն A+ / A-

23584801_1524192334301193_308631892_n

Արդեն տեղեկացրել ենք «Առինջ մոլի» առեւտրականների բողոքի  ակցիայի մասին ԱԺ-ի շենքի մոտ: Հիշեցնենք՝ առեւտրականները պահանջում են հարկային մարմիններից  վերանայել Հարկային օրենսգիրքը:

Առեւտրականներն առաջարկում են, որ բացի իրենց վճարած հարկերից, որոնք 32 տոկոս են, պատրաստ են 1,5 տոկոս էլ ավելի վճարել, միայն թե իրենց ազատեն թղթաբանությունից, ստուգումներից:

Առեւտրականներին լսելու իջավ  ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր  Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով՝  «Ծառուկյան» դաշինքի ութ պատգամավոր եւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել են առեւտրականների բողոքին: Ըստ Միքայել Մելքումյանի՝ ՊԵԿ-ը շարունակում է իր հարկային տեռորն ու հարկային ահաբեկությունը:

Միքայել Մելքումյանը նաև տեղեկացրեց, որ գրավոր դիմել են ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանին, որը տեղեկացրել է՝  մի վաճառակետի դեպքում վաճառակետից բեռնախցիկ, վաճառակետից պահեստ, վաճառակետից բնակարան ուղեկցող փաստաթղթերի անհրաժեշտություն չկա: «Մենք ասել ենք՝ ձեր գրածն ու այն, ինչ արվում է, ոչ մի կապ չունեն իրար հետ»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Որպես լուծում՝ Միքայել Մելքումյանն առաջարկել է առեւտրականներից մինչեւ ապրանքի վաճառքը հարկը գանձել, «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերությունն էլ այդ թուղթը տա, որից հետո այդ փաստաթուղթն առեւտրականները փակցնեն մեքենայի իրենց բեռնախցիկին կամ մեկ այլ տեղ: «Եվ արդեն հարկը պատկան մարմինները թող համարեն մուծած: Հետո ՀԴՄ-ը կխփեք, տարբերություն կլինի ձեր մուծածի եւ  ՀԴՄ-ի միջեւ, էլի կմուծեք այդ տարբերությունը»,-  ասաց ԱԺ փոխնախագահը:

Միքայել Մելքումյանն ասաց, որ կոռուպցիա, թալան, մենաշնորհ կան այլ ոլորտներում, հետեւաբար, կառավարությունը պետք  է այդ ոլորտներից սկսի:

Լրագրողներից մեկի հարցին՝ «Ծառուկյան» դաշինքը կպահանջի՞ կառավարության հրաժարականը, Միքայել Մելքումյանը հստակ չպատասխանեց: «Պետբյուջեի քննարկումները   կսկսվեն, կտեսնենք մեր ելույթները, ըստ այդմ էլ կշարժվենք»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Սոնա Դավթյան

 

122488199673267500288781848048447njpg
scroll to top