Երկուշաբթի , 26 Հունիս 2017

  •  USD   Առք` 478.50   Վաճառք` 482.00   ՀՀ ԿԲ` 480.39   
  •  EUR   Առք` 533.00   Վաճառք` 543.00   ՀՀ ԿԲ` 536.60   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 500.00   ՀՀ ԿԲ` 494.43   
  •  GBP   Առք` 601.00   Վաճառք` 619.00   ՀՀ ԿԲ` 611.30   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.07   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 199.33   
outputra5huxgif
Sunny
28°
Home » editorial » «Ծառուկյան» դաշինքի թեկնածուն ներողություն խնդրեց «Ելք»-ի անդամներից․տեսանյութ

«Ծառուկյան» դաշինքի թեկնածուն ներողություն խնդրեց «Ելք»-ի անդամներից․տեսանյութ

Մարտ 15, 2017 23:50 editorial, Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

caruk

Այսօր «Ելք» Դաշինքի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ   Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը. 1. Այսօրվա միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Աբովյանում, այլ Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի սպորտդպրոցում: 2. Միջադեպը ծագել է այն ժամանակ, երբ մենք դպրոցի հարակից ավտոկանգառից բարձրախոսով քարոզչություն էինք իրականացնում հարակից շենքերի ուղղությամբ եւ սպորտդպրոցի շենքից ինչ-որ մարդիկ անընդհատ ասում էին, որ այստեղ քարոզչություն անել չի կարելի: 3. Մենք մոտեցանք դպրոցի մուտքին եւ արձանագրեցինք, որ հենց դպրոցի ներսում, նախասրահում ԱԺ պատգամավորի թեկնածուի քարոզչական պաստառ է տեղադրված, ինչը դպրոցի աշխատակիցները փորձում էին թաքցնել, իսկ մեր թիմի ներկայացուցիչները փորձում են ֆիքսել եւ արձանագրել: Մնացածը տեսանյութում արձանագրված է»:

Ինչպես պարզվել է,  քարոզչական պաստառը «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու Արթուր Մամոյանինն է, որը սպորտդպրոցի տնօրենն է: Ավելի ուշ Մամոյանը դպրոցի աշխատակիցների անունից ներողություն է խնդրել «ԵԼՔ»-ի ներկայացուցիչներից: «Ես իրենց փոխարեն կներես եմ ասում, մարդ ենք, ամեն ինչ կկարգավորենք»,- ասել է Մամոյանը: Դպրոցի աշխատակիցներից մեկն էլ պարզաբանել է, որ Արթուր Մամոյանը տեղյակ չի եղել։ «Դա մի քանի աշխատակիցների նախաձեռություն է եղել, ուզեցել են տնօրենին լավություն անել»,- ասել է աշխատակիցը:

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 6-րդ կետը հստակ սահմանում է․ «Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` 1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս»։

122488199673267500288781848048447njpg
scroll to top