Շաբաթ , 21 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Showers
    Home » Լուրեր » «Ծառուկյան դաշինքի» տնտեսական առաքելությունը

    «Ծառուկյան դաշինքի» տնտեսական առաքելությունը

    «Ծառուկյան դաշինքի» տնտեսական առաքելությունը
    Փետրվար 21, 2017 11:03 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ծառուկյան դաշինքի տնտեսական 15 կետերը շատերը համարում են պոպուլիզմ, մասնավորապես նշելով, որ այդ ամենի համար անհրաժեշտ է 1 մլրդ դոլար: Ծրագրում նշված կետերը բոլորը իրագործելի են շատ կարճ ժամկետում` ունենալով տնտեսագիտական, ֆինանսական լուրջ հիմնավորումներ:

    Տնտեսությունից մի փոքր հասկացողների համար ներկայացնում եմ 15 կետերի համար անհրաժեշտ լրացուցիչ բյուջետային ծախսերը կամ չստացված եկամուտները:
    1. Կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ է 140 մլրդ դրամ, կենսաթոշակային կուտակային համակարգի վերացման դեպքում կխնայվի 30 մլրդ դրամ: Կենսաթոշակների գումարի առնվազն 70 տոկոսը ուղղվելու է սպառմանը, որը կառաջացնի 20 տոկոս` 20 մլրդ դրամ լրացուցիչ հարկային մուտքեր:
    2. Նվազագույն աշխատավարձը հարկվում է և հաշվի առնելով, որ նվազագույն աշխատավարձով աշխատակիցները հիմնականում մասնավոր ոլորտից են, դրանց մասով կստացվի նվազագույնը 10 մլրդ լրացուցիչ եկամուտ:
    3. Փոքր բիզնեսի կողմից վճարվող հարկերը` շրջանառության հարկ, արտոնագրային վճար, հաստատագրված վճար, կազմում են մոտ 20 մլրդ դրամ: Հարկերից ազատելու տնտեսական էֆեկտը չհաշվելու դեպքում, առավելագույն չստացված եկամուտը կկազմի 20 մլրդ դրամ:
    4. Հարկային համաներման բազա հանդիսացող տույժերը և տուգանքները երբևէ չեն էլ վճարվելու, և այդ 60 մլրդ դրամը չի մտնելու բյուջե:
    5. Արագաչափերի, կարմիր գծերի մուտքերը բյուջե կազմելու են 10 մլրդ դրամ` կատարվող փոփոխութուններից հետո:
    6. Բնօգտագործման վճարները մի քանի անգամ ավելացնելու դեպքում բյուջեն կստանա լրացուցիչ 70 մլրդ դրամ եկամուտ:
    7. Ուսման վարձերին, ոռոգման ջրին ուղղված գումարը չի գերազանցելու 10 մլրդ դրամը:

    Արդյունքում ծրագիրը իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 50 մլրդ դրամ (100 մլն դոլար), որը կազմում է բյուջեի ընդամենը 4 տոկոսը:
    ՀՆԱ տարեկան 5-7 տոկոս աճը ապահովելու է 70 մլրդ դրամ լրացուցիչ հարկային մուտքեր:
    Ստվերային տնտեսության նույնիսկ 20 տոկոսի վերացումը կապահովի 250 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտ:
    Մնացած գործոնները` ազատ, մրցակցային պայմաններ, բյուջեի ծախսերի արդյունավետության բարձրացում և այլն, նույնպես բերելու են էական ազդեցության` տնտեսական աճի, ներդրումների աճի, բյուջետային մուտքերի ավելացմանը:
    Իրականում` նշված 1 մլրդն էլ կգտնվի, բայց այդ մասին հաջորդ դասին:

    Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան էջից:

    scroll to top