Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Clear
    17°
    Home » editorial » «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները չեն մասնակցի ՍԴ դատավորի քվեարկությանը

    «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները չեն մասնակցի ՍԴ դատավորի քվեարկությանը

    «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները չեն մասնակցի ՍԴ դատավորի քվեարկությանը
    Հունիս 13, 2018 11:01 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հետ երեկվա հարցուպատասխանը, նաև մի շարք այլ մտահոգություններ քաղաքացիական հասարակության մարմինների կողմից, «Ելք» խմբակցությունը որոշել է չմասնակցել Սահմանադրական դատարանի դատավորի քվեարկությանը, որի արդյունքում, հուսով ենք, դատավորը չի ընտրվի»:

    «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը ևս չի մասնակցելու այդ քվեարկությանը, հաշվի առնելով այն, որ դատավորի թեկնածուն որևէ հարցի հստակ պատասխան չտվեց:

    Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանում պետք է լինի  ՍԴ դատավորի քվեարկությունը: Թեկնածուն Ելիզավետա Դանիելյանն է:

    Նման թեմաներ

    scroll to top