Գլխավոր ժամանց Ծերությունը սկսվում է 27 տարեկանում

Ծերությունը սկսվում է 27 տարեկանում

13
0

Մարդու մարմնում այնքան քլոր կա, որ բավական է 5 լողավազան ախտահանելու համար, այնքան ֆոսֆոր, որ հնարավոր է պատրաստել 20 հազար լուցկու գլխիկ, այնքան ճարպ, ոչ դրանից 10 կտոր օճառ դուրս կգա, այնքան ծծումբ, որ հնարավոր է շանն  ազատել լվերից, այնքան գլիցերին, որ պայթեցվի հրանոթի արկը… և սա դեռ ամենը չէ:

Մարդու կյանքը հնարավոր է միայն մարմնի 32-43 աստիճանում, ընդ որում, բոլոր մարդկանց ականջների ջերմաստիճանը մարմնի  ջերմաստիճանից 1,5-2 աստիճանով ցածր է:

Օրվա ընթացքում մարդու մոտ  արտազատվում է մոտ 1 լ թուք, 3 լ ստամոքսահյութ, 2 լ ենթաստամոքսային հյութ, 3,5 լ աղիների հյութ, 1 լ լեղի: Ի դեպ, երբ Եվրոպայում շրջանառության մեջ դրեցին եվրոն, մանրակրկիտ ստուգեցին մետաղադրամների անվտանգությունը: Դրանք նույնիսկ լուծեցին ստամոքսահյութի մեջ: Հաստատված  տարբերակը դրա մեջ բացարձակ չի լուծվում: Ի դեպ, Մյունխենի մանկական հիվանդանոցում փորձեր անցկացվեցին եվրոյի նոր մետաղադրամներով: Երեխաների  կուլ տված կողմնակի իրերի 80 տոկոսը մետաղադրամ է:

Բաց մի՛ թողեք սենսացիոն փաստը՝ ծերությունը  սկսվում է 27 տարեկանում:

Եղունգների և  մազերի  աճը առավել ինտենսիվ տեղի է ունենում ժամը 16-18-ի միջակայքում:

Այնուամենայնվիվ, մարդ ունի 6 զգայարան՝  հոտառություն, շոշափելիք, տեսողություն, լսողություն և հավասարակշռության օրգան: Համը, լսողությունը և հոտառությունը առավել  սուր  են 17-19-ի միջակայքում:

Համի ընկալման նրբությունը կախված է կերակուրի ջերմաստիճանից: Ավելի սուր համն ընկալվում է, երբ կերակուրի աստիճանը 24 աստիճան է: