Երկուշաբթի , 28 Մայիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    20°
    Home » Լուրեր » Ծեծը քրեորեն պատժելի արարք է

    Ծեծը քրեորեն պատժելի արարք է

    Ծեծը քրեորեն պատժելի արարք է
    Փետրվար 13, 2018 17:19 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը դատապարտում է Երեւանի ավագանու անդամ «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունը: Այս մասին ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

    Հայտարարության մեջ նշվում է. «2018 թվականի փետրվարի 1 Երեւանի ավագանու նիստի ժամանակ Հանրապետական խմբակցությունների ներկայացուցիչների կողմից բռնի ուժի է կիրառվել «Երկիր Ծիրանի» ներկայացուցչի նկատմամբ: «Երկիր Ծիրանի»-ի անդամները դահլիճ են բերել Նուբարաշեն թաղամասում շաբաթներ շարունակ փողոց արտահոսող եւ թաղամասում գարշահոտություն տարածող  կոյուղաջրով լի շիշը ու փորձել այն հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

    Հանրապետական խմբակցության ավագանու անդամների եւ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջեւ հրմշտոց է սկսվել։ Հանրապետականները նիստերի դահլիճից բռնությամբ դուրս են հանել ընդդիմադիր խմբակցության անդամներին։

    «Ազատություն» լրատվամիջոցի կողմից հրապարակված տեսաձայնագրության մեջ երեւում է, թե ինչպես է Հանրապետականի ավագանու անդամը երկու անգամ ապտակում «Երկիր Ծիրանի»-ից Մարինա Խաչատրյանին եւ քաշում վերջինիս մազերը ։

    Բռնություն է կիրառվել նաեւ լրագրողների նկատմամբ։ Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցներն ու քաղաքապետի օգնականները խոչընդոտել են լրագրողների աշխատանքին։

    Հիշեցնենք, որ ծեծը  կամ այլ բռնի գործողություններ կատարելը պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, ինչպես նաեւ պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով լրագրողի մասնագիտական օրինական գործողությունները խոչընդոտելը:

    «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը դատապարտում է Երեւանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած բռնի գործողությունները, ինչպես նաեւ լրագրողների աշխատանքի խոչընդոտում։

    «Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը կոչ է անում ՀՀ գլխավոր դատախազությանը իրականացնել անաչառ եւ թափանցիկ քննություն եւ քրեական պատասխանատվության  ենթարկել հանցագործություն կատարած ավագանու անդամներին: Կազմակերպությունն իր պատրաստակամությունն է հայտնում տրամադրել իրավական եւ հոգեբանական աջակցություն Մարինա Խաչատրյանին»։

    Նման թեմաներ

    scroll to top