Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Լուրեր » Ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակից

    Ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակից

    Ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակից
    Հունիս 14, 2018 11:20 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել հունիսի 12-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը ոստիկանություն է դիմել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչ՝ 48-ամյա Արամ Անանյանը և հայտնել, որ երեկոյան Մոսկովյան փողոցում Գևորգ Մանուկյանն ու Խորեն Սահրադյանը մի քանի անձանց հետ հարձակվել են իր վրա, ծեծի ենթարկել, ինչի հետևանքով ինքը մարմնի տարբեր մասերում ստացել է մարմնական վնասվածքներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Անանյանն աշխատում է Երևանի քաղաքապետարանում՝ որպես իրավական հարցերով խորհրդատու:

    Նման թեմաներ

    scroll to top