Կիրակի , 24 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    25°
    Home » Լուրեր » Ծեծկռտուք՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում

    Ծեծկռտուք՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում

    Ծեծկռտուք՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում
    Հունիս 14, 2018 16:17 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «Բարս» կայանից հունիսի 14-ին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում անկարգ ուղևոր կա:

    Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված չվերթի ուղևորներ ՌԴ քաղաքացիներ 1982 թ. ծնված Անտոն Ն.-ն, 1987 թ. ծնված Ալեքսեյ Ի.-ն և 1967 թ. ծնված Ալեքսանդր Ֆ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինքնաթիռի սրահում վիճաբանել են միմյանց հետ, տվել են փոխադարձ հայհոյանքներ և ծեծել միմյանց:

     Ալեքսեյ Ի.-ի ճակատի հատվածում առկա է տեսանելի մարմնական վնասվածք:

    Նշված անձինք ժամը 05.20-ին բերման են ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
    Հանգամանքները պարզվում են:

    Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

    Կատարվում է հետաքննություն:

    Նման թեմաներ

    scroll to top