Գլխավոր Լուրեր Ծեծկռտուք՝ վճռաբեկ դատարանի դիմաց

Ծեծկռտուք՝ վճռաբեկ դատարանի դիմաց

1
0

Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վճռաբեկ դատարանի դիմաց վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկանները դատարանի դիմաց՝ Զաքյան 5/5 հասցեի մոտ, ավտոկայանատեղիում հայտնաբերել են արնանման հետքեր:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ Արմեն Առաքելյանի հետ: