Հինգշաբթի , 27 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ծեծկռտուք և դանակահարություն՝ Մեծամորում. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

    Ծեծկռտուք և դանակահարություն՝ Մեծամորում. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

    Ծեծկռտուք և դանակահարություն՝ Մեծամորում. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
    Մայիս 27, 2019 14:28 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մայիսի 26-ին, գիշերվա ժամը մեկին, ոստիկանության Մեծամորի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա և «գոտկային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ՝ 51-ամյա մի տղամարդ:

    Մոտ մեկ ժամ անց ոստիկանության Արմավիրի բաժնից հաղորդում է ստացվել, որ դարձյալ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց բուժօգնության են տեղափոխվել 25-ամյա և 18-ամյա երիտասարդներ:

    Արդեն առավոտյան նոր հաղորդում է ստացվել, որ «ճակատի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-այա մի տղամարդ: Բոլոր հինգն էլ նույն գյուղի բնակիչ են:

    Մեկնած ոստիկանները պարզել են, որ նշված անձինք վնասվածքները ստացել են մայիսի 25-ին, ժամը 22-ի սահմաններում, իրենց գյուղում վիճաբանության ժամանակ, միմյանց հարվածներ հասցնելու հետևանքով: Կիրառվել է փայտե ու երկաթե ձողեր, նաև՝ դանակ: 27-ամյա տղամարդը ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:

    Դանակն առգրավված է: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

    Նման թեմաներ

    scroll to top