Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ծեծկռտուք Երևանի փաբերից մեկում. մեկ հոգի ձերբակալվել է

    Ծեծկռտուք Երևանի փաբերից մեկում. մեկ հոգի ձերբակալվել է

    Ծեծկռտուք Երևանի փաբերից մեկում. մեկ հոգի ձերբակալվել է
    Հունիս 15, 2019 21:05 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հունիսի 15-ին, ժամը 1-ին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները ծառայություն իրականացնելիս Կողբացի փողոցի փաբերից մեկում լսել են վիճաբանության ձայներ:
    Մտնելով փաբ ոստիկանները նկատել են հատակից ընկած մի երիտասարդի, որին շտապօգնության մեքենայով ճանապարհել են հիվանդանոց:
    Համապատասխան միջոցառումների շնորհիվ ոստիկանները պարզել են, որ տեղի է ունեցել վիճաբանություն և դանակահարություն:
    Դեպքի վայրից երկու քաղաքացի հրավիրվել է ոստիկանության, իսկ մյուսները մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով բերման են ենթարկվել:
    Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
    Մեկ հոգի ձերբակալվել է:
    Քննությունը շարունակվում է:


    Նման թեմաներ

    scroll to top