Գլխավոր Լուրեր Ծեծկռտուքի հետևանքով «Լոռիի» և «Փյունիկի» ֆուտբոլիստները որակազրկվել են

Ծեծկռտուքի հետևանքով «Լոռիի» և «Փյունիկի» ֆուտբոլիստները որակազրկվել են

2
0

Հայաստանի առաջնության «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման (2:2) ավարտից հետո տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել:

Ծառայողական քննության արդյունքում որոշվել է որակազրկել հինգ ֆուտբոլիստների ու տուգանքներ սահմանել:

Խաղի ավարտից հետո «Լոռիի» դարպասապահ Արսեն Սիուկաևը Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տարածքում ծեծկռտուքին մասնակցելու (մրցակցին բռունցքով հարվածելու) համար որակազրկել է 5 խաղով, ակումբը տուգանվել է 100 000 ՀՀ դրամով:

Թիմի մեկ այլ ֆուտբոլիստ` Ուիլյամս Իկեչուկվու Նվանին մրցակցին բռունցքով հարվածելու համար որակազրկել է 5 խաղով «Լոռին» տուգանվել է 100 000 դրամով:

Իսկ «Լոռի» թիմի բժիշկ Հովսեփ Պետրոսյանը մրցակցին քարով հարվածելու համար որակազրկել է 2 խաղով, ակումբը տուգանվել է 50 000 դրամ:

«Փյունիկ» ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի մրցակցին քարով հարվածելու համար որակազրկվել է 5 խաղով, ակումբը տուգանվել է 100 000 դրամով:

«Փյունիկ» հարձակվող Մոհամեդ Կոնատեի Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տարածքում ծեծկռտուքին մասնակցելու (մրցակցին ոտքով հարվածելու համար) որակազրկել է 5 խաղով, երևանյան ակումբը տուգանվել է 100 000 դրամով: Կոնատեն արդեն հեռացել է Փյունիկից և Հայաստանի առաջնությունից: