Գլխավոր Լուրեր Ճակատագրական ավտովթար

Ճակատագրական ավտովթար

10
0

Ավտոպատահարների մասին լուրերը միշտ «շոկահարում են», որովհետև, ցավոք, պատահարների հետևանքով մարդիկ հաճախ են տուժում։ Բայց արի ու տես, որ լինում են պատահարներ, որոնք կարող են, բառիս բուն իմաստով, ճակատագրական դառնալ և մարդու կյանքը 180 աստիճանով վերափոխել դեպի լավը, երջանկություն բերել։ Ինչպե՞ս կարող են ՃՏՊ-ն և ԼԱՎ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ բառերը համատեղելի լինել: Չե՞ք հավատում․ պարզապես կարդացեք այս իրական պատմությունն ամենառոմանտիկ պատահարի մասին։

Որտե՞ղ են ամենից հաճախ մարդիկ հանդիպում իրենց կյանքի սիրուն, կեսին, միակին… Աշխատավայրում, խնջույքի ժամանակ, դպրոցում, համալսարանում, ընկերական միջավայրում, սրճարանում, համացանցում… Տարբերակները շատ են և բազմազան, ցանկը յուրաքանչյուրը կարող է համալրել սեփական փորձով… Երբեմն այն, ինչ առաջին հայացքից անհաջողություն է թվում, և մտածում ես, որ աշխարհը փուլ է գալիս գլխիդ, կարող է վերափոխվել ու դառնալ հաջողություն և երջանկության սկիզբ։

Անի։ Ես երբեք չեմ հավատացել նախախնամությանը, ճակատագրին, ինչպես ժողովուրդն է ասում՝ որ «լինելու բանը պիտի լինի», բայց այդ օրը փոխեց իմ վերաբերմունքը։ Ընկերուհիներիցս մեկի հարսանիքն էր։ Դե ինչպես ընդունված է, հարսիկը միշտ նետում է իր ծաղկեփունջը, չամուսնացած աղջիկները շարքով, կարգով կանգնում են՝ հավատով, որ հենց իրենք կբռնեն այն, և հաջորդ ամուսնացողն իրենք կլինեն։ Ես երբեք չեմ կանգնել, ոչ մի անգամ… Այս անգամ ինձ, բառիս բուն իմաստով, ուժով, հրելով, քաշելով տարան ու կանգնեցրին շարքում։ Շարքում ասածն էլ մի քիչ չափազանցված է․ շարքում չէի, ինձ համար անկյունում կանգնած էի։ Մեկ էլ հարսիկը նետում է ծաղկեփունջն, ու ես ոչ թե բռնում եմ այն, այլ ծաղկեփունջը «գալիս է», հարվածում դեմքիս և այլ բան չի մնում, քան բնազդաբար այն բռնելը։ Մի խոսքով, հարսի ծաղկեփունջը ես բռնեցի։ Հարսանիքից հետո «սինիներից» մեկը մնացել էր ավտոմեքենայիս մեջ, տանում էի հարսանյաց սրահ, երբ դա պատահեց…

Մանրամասն՝ այստեղ