Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Clear
    21°
    Home » Լուրեր » Ճանապարհային երթևեկության տուգանքների համաներման օրենքի նախագիծն ընդունվեց

    Ճանապարհային երթևեկության տուգանքների համաներման օրենքի նախագիծն ընդունվեց

    Ճանապարհային երթևեկության տուգանքների համաներման օրենքի նախագիծն ընդունվեց
    Հուլիս 12, 2018 12:43 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության տուգանքների համաներման օրենքի նախագիծը: 68 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով ընդունվեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

    Ինչպես երեկ նշել էր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ սրանից կօգտվի 150 հազար քաղաքացի, կներվի 13,7 միլիոն դրամ տուգանք։

    Օրենքը չի տարածվի մի շարք իրավախախտումների վրա։ Դրանք են, օրինակ.

    - առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր ու կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ, հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը,

    - օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունածածկապատկերներ օգտագործելը,

    - առանց հաշվառման համարանիշի կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը,

    - տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձին հանձնելը,

    - ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, ոստիկանի «կանգ առ» ազդանշանին չենթարկվելը,

    - առանց ԱՊՊԱ-ի կտրոնը փակցնելու երթևեկելը եւ այլն։

    Օրենքների ընդունելումից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց ԱԺ-ի՝ 30-օրյա հանգստի գնալու մասին. «Այսօր խոսեցինք բարեխիղճ վարորդներից, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել բարեխիղճ պատգամավորներին, որ այսօր աշխատեցինք ու ավարտեցինք արտահերթ նստաշրջանը: Անցնում ենք 30-օրյա մեր արձակուրդներին:

    scroll to top