Շաբաթ , 25 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է տուգանքների ծանուցումներին ծանոթանալ նաև azdarar.am-ից

    Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է տուգանքների ծանուցումներին ծանոթանալ նաև azdarar.am-ից

    Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է տուգանքների ծանուցումներին ծանոթանալ նաև azdarar.am-ից
    Ապրիլ 19, 2019 20:36 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ճանապարհային ոստիկանությունը տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներին հորդորում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերով կայացված որոշումների ծանուցումների համար օգտվել նաև azdarar.am ինտերնետային կայքից և իրազեկվել փոստային ծառայության չհանձնած որոշումների առկայության մասին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, այս մասին ասվում է Ճանապարհային ոստիկանության հայտարարության մեջ։

    «Վերջին շրջանում հաճախակի են դարձել քաղաքացիների դժգոհությունները՝ կապված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերով կայացված որոշումների ծանուցման գործընթացի հետ:

    Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ տրանսպորտային միջոցի հաշվառման կամ նախապես անձի կողմից հայտնված հասցեով:

    Եթե փոստով ուղարկված որոշումը տարբեր պատճառներով հնարավոր չի լինում հանձնել հասցեատիրոջը, այն վերադարձվում է ուղարկողին՝ տվյալ դեպքում՝ Ճանապարհային ոստիկանություն և տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների՝ azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում: Այդ դեպքում որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

    Հետևաբար, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների՝ azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված լինելը ևս համարվում է պատշաճ ծանուցում:

    Հնարավոր ոչ բարենպաստ հետևանքներից խուսափելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներին հորդորում է ծանուցումների համար օգտվել նաև azdarar.am ինտերնետային կայքից և իրազեկվել փոստային ծառայության կողմից չհանձնված որոշումների առկայության մասին»,-հայտարարում է Ճանապարհային ոստիկանությունը:


    Նման թեմաներ

    scroll to top