Երկուշաբթի , 28 Մայիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    20°
    Home » Լուրեր » Ճապոնացի չմշկորդը դոպինգ է օգտագործել. Փհենչհան-2018

    Ճապոնացի չմշկորդը դոպինգ է օգտագործել. Փհենչհան-2018

    Ճապոնացի չմշկորդը դոպինգ է օգտագործել. Փհենչհան-2018
    Փետրվար 13, 2018 11:55 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Ճապոնացի չմշկորդ Կեյ Սայտոն ժամանակավորապես հեռացվել է մրցումներից այն բանից հետո, երբ 2018 թվականի օլիմպիական խաղերում նրա դոպինգ թեստը դրական արդյունք է ցույց տվել:

    Այս մասին հայտնում է Մարզական արբիտրաժային դատարանի (CAS) մամուլի քարտուղարությունը:

    Սայտոն առաջին մարզիկն է, որի դոպինգ թեստը դրական արդյունք է ցույց տվել Փհենչհանում:

    Այդուհանդերձ, նա չի եղել թիմի հիմնական անդամ, այլ համարվել է պահեստային չմշկորդ` տղամարդկանց 5000 մ. մրցատարածությունում:  Նրա օրգանիզմում հայտնաբերվել է արգելված միզամուղ:

    21-ամյա մարզիկն արդեն լքել է օլիմպիական ավանը, և հիմա չի կարող հանդես գալ ոչ միայն Փհենչհանում, այլև ISU-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցումներում մինչև վերջնական քննության արդյունքը:

    Նման թեմաներ

    scroll to top