Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Ճարտարապետի հեղինակային իրավունքների համար պետք է պայքարի հենց ճարտարապետը

    Ճարտարապետի հեղինակային իրավունքների համար պետք է պայքարի հենց ճարտարապետը

    Հունվար 31, 2018 12:49 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Հայաստանում ճարտարապետության ոլորտում հեղինակային հսկողության պահպանման հարցում խնդիր կա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ճարտարապետ Արմեն Հայրապետյանը. «Երբ շինությունը նախագծվում է, հետագայում շահագործման  ընթացքում փոփոխություններ կատարելու համար պետք է անպայման հաշվի առնեն տվյալ կառույցի հեղինակի կարծիքը:  Սակայն մեր օրերում տեսնում ենք, որ կան օրինակներ, երբ բազմամյա պատմություն ունեցող շինությունները լրիվ փոխվում են, հայտարարվում են մրցույթներ, և առանձին ճարտարապետներ փորձում են փոխել այդ շենքի լուծումները, ինչն անընդունելի է»:

    Երևան Տոնավաճառ

    Ինչ վերաբերում է ճարտարապետների հեղինակային իրավունքների պահպանմանը, ասուլիսի մյուս բանախոս` երիտասարդ ճարտարապետ Վրույր Քոչարյանն էլ ընդգծեց, որ ճարտարապետի իրավունքների համար պետք է պայքարի հենց ինքը` ճարտարապետը. «Երբ խոսում ենք ճարտարապետի հեղինակային իրավունքից, երբ փորձում ենք հասկանալ, թե ով պետք է պայքարի նրա իրավունքի համար, շատ հաճախ սխալ ուղղություններով ենք գնում: Ճարտարապետի հեղինակային իրավունքի համար նախևառաջ պետք է պայքարի ճարտարապետը: Առաջ հասարակության մեջ ճարտարապետը զբաղեցրել է շատ մեծ տեղ, ու նրա կարծիքը եղել է շատ առարկայական, ժամանակի ընթացքում` հետխորհրդային տարիներից առ այսօր, դեռ ճարտարապետն իր դերը վաճառում է, ու շատ ժամանակ որպես այդպիսին նրա խոսքը սկսում են հաշվի չառնել»:

    Հարցին՝ ի՞նչ նոր շինություններ կան, որ աղճատում են քաղաքի տեսքը, Արմեն Հայրապետյանը հավելեց. «Այսօր քաղաքում կան շատ տարբեր շինություններ, կան և՛ լավերը, և՛ վատերը, որոնցից կարող եմ առանձնացնել բարձրահարկ շենքերը, որոնք քաղաքի միջավայրին չեն համապատասխանում իրենց դիրքով, մասշտաբներով, ինչպես նաև շահագործման պայմանների ապահովմամբ: Բայց կա մեկ այլ խնդիր. եթե մենք ուզում ենք պահպանել ամբողջ հին Երևանը, որտեղ 4-5 հարկանի շենքեր էին, դա այլ խնդիր է: Եվ այլ խնդիր է, որ քաղաքը զարգանում է, պահանջներն արդեն մեծանում են, ու դրան համապատասխան պետք է արդեն բարձրահարկ շենքեր կառուցել»:

     


    Նման թեմաներ

    scroll to top