Չորեքշաբթի , 19 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » editorial » Ճըվ-ճըվ Արոյի որդին այս անգա՞մ էլ կմնա անպատիժ

    Ճըվ-ճըվ Արոյի որդին այս անգա՞մ էլ կմնա անպատիժ

    Ճըվ-ճըվ Արոյի որդին այս անգա՞մ էլ կմնա անպատիժ
    Հունվար 8, 2018 12:53 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 04:10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել, և կան տուժածներ: Տեղեկությունների համաձայն` ավտովթարի հեղինակը հանրությանը հայտնի, բազմաթիվ ավտովթարների պատճառ դարձած,  քրեական պատմություններով հարուստ, նախկինում դատապարտված Ճըվ-ճըվ Արոյի որդին` Սաքուլիկ մականունով Սարգիս Վարդանյանն է:

    Երևան Տոնավաճառ

    Երիտասարդի մասնակցությամբ սկանդալային դեպքերը, որոնք շատ հաճախ ավարտվում են ողբերգական ելքով, հանրությանը վաղուց են հայտնի: Հիշեցնենք Սաքուլիկ մականունով երիտասարդի մասնակցությամբ մեկ այլ դեպք: Նախորդ տարի մարտի 3-ին մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Ծաղկաձորում գործող «Կոսմոս» խաղատանը հնչել են կրակոցներ: Սարգիս Վարդանյանը ձախ ոտքի շրջանում ստացել էր վիրավորում, սակայն իրավապահներին պատմել է, թե շունն է կծել:  Սա, իհարկե, երիտասարդի կողմից պատմված հեքիաթ է եղել:

    2017-ի  հոկտեմբերի 7-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման էր ենթարկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի 12 շենքի բնակիչ, նախկինում դատապարտված 24-ամյա Սերժ Արայի Վարդանյանին։  Վերջինս կասկածվում էր սեպտեմբերի 12-ին` գիշերը ժամը 03։00-ի սահմաններում, Հրաչյա Քոչարի փողոցի 44/2 շենքի դիմաց Երևանի բնակիչ 38-ամյա Կ. Գ.-ի պարանոցից ոսկյա շղթան պոկելու եղանակով բացահայտ հափշտակելու մեջ։ Ս. Վարդանյանը ոսկյա շղթան հափշտակելուց հետո դիմել էր փախուստի՝ տուժածին պատճառելով 200 հազար դրամի վնաս, իսկ տուժած Կ. Գ.-ն եղել էր իր Opel Astra մակնիշի կայանված վիճակում գտնվող ավտոմեքենայում։

    Սա էլ Ճըվ-ճըվ Արոյի մյուս որդու հետ կապված մամուլի հրապարակումից մեկ այլ հատված էր:

    Սարգիս Վարդանյանը, սակայն, ջրից մշտապես չոր է դուրս եկել եւ մնացել անպատիժ: Նախաքննություն իրականացնող մարմինը նրան բաց է  թողնում՝ հիմնականում հանցակազմի «բացակայության» հիմքով:

    Թե ինչպե՛ս  եւ ինչո՛ւ տարբեր առիթներով  պրոֆեսիոնալիզմից խոսող Աղվան Հովսեփյանի ղեկավարած քննչական կոմիտեի քննիչներին չի հաջողվում համապատասխան քննություն իրականացնել եւ պատժել բազմաթիվ աղմկահարույց միջադեպերի մասնակից Սարգիս Վարդանյանին` առավել քան ակնհայտ է:

    Հավելենք, որ Toyota-ի ուղևոր 34-ամյա Խաչիկ Գասպարյանն էլ հրշեջ-փրկարարների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Մեր ունեցած տեղեկություններով` Խաչիկ Գասպարյանի վիճակը ծայրահեղ ծանր է:

    Ճըվ-ճըվ Արոյի Սաքուլիկ մականունով որդին, դատելով նախորդ զարգացումներից, այս անգա՞մ էլ կմնա անպատիժ: Աղվան Հովսեփյանի ղեկավարած կառույցը կհոգա դրա մասին: Քննիչները կաշխատեն, որ հանցակազմ չլինի: Նրանք գոնե այս հարցում եւ կոնկրետ Սարգիս Վարդանյանի դեպքում երբեք վրիպում թույլ չեն տվել:

    Փայլակ Ֆահրադյան


    scroll to top