Գլխավոր Լուրեր Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 770 դեպք

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 770 դեպք

2
0

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 1-7-ը գրանցվել է 770 դեպք, որից  538-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 159 կենցաղային կանչ, 466 հրդեհի ահազանգ, 44 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 8 և տուժել 74 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 50 դեպք, որից 21-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 7 դեպք, տուժել է 11 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: