Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ճգնաժամային կառավարման կենտրոնը փորձում է պարզել Երևանի տարբեր մասերում հոսանքի տատանումների պատճառը

    Ճգնաժամային կառավարման կենտրոնը փորձում է պարզել Երևանի տարբեր մասերում հոսանքի տատանումների պատճառը

    Ճգնաժամային կառավարման կենտրոնը փորձում է պարզել Երևանի տարբեր մասերում հոսանքի տատանումների պատճառը
    Հուլիս 10, 2019 13:34 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երևանի տարբեր վայրերում հուլիսի 10-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում,  էլեկտրականության տատանումներ են գրանցվել:

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականով փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումները ուսումնասիրություն են կատարում Երևան քաղաքի տարբեր մասերում՝ պարզելու հոսանքի տատանումների պատճառները:

    Ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրին, որ օպերատիվ խմբերն աշխատում են մարդկային զանգվածային կուտակում ունեցող վայրերում՝ հատկապես մետրոյում: «Տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ»,- նշեցին ՃԿԿ-ից:

    Նշենք, որ այսօր հոսանքազրկվել է նաև AraratNews.am-ի խմբագրությունը:

     


    scroll to top