Շաբաթ , 27 Մայիս 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.77   
  •  EUR   Առք` 530.00   Վաճառք` 545.00   ՀՀ ԿԲ` 540.26   
  •  CHF   Առք` 481.00   Վաճառք` 499.00   ՀՀ ԿԲ` 496.36   
  •  GBP   Առք` 605.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 619.89   
  •  RUB   Առք` 8.34   Վաճառք` 8.60   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 207.00   ՀՀ ԿԲ` 199.51   
outputra5huxgif
Partly Cloudy
18°
Home » Լուրեր » Ճիշտ արդյունքի համար պետք է մարզվել մարզչի հետ. հարցազրույց

Ճիշտ արդյունքի համար պետք է մարզվել մարզչի հետ. հարցազրույց

Մայիս 19, 2017 13:46 Լուրեր, Սպորտ A+ / A-

15

Առողջությունն այն աստիճան է հավասարակշռում կյանքի մնացած բարիքներին, որ իրականում առողջ չքավորը երջանիկ է հիվանդ թագավորից
Առողջ ապրելակերպի` ճիշտ սնվելու, մարզվելու, քնի կարևորության, առանց առողջությունը վնասելու նիհարելու և այլ հարցերի մասին Araratnews.am-ը զրուցեց անհատական մարզիչ Տիգրան Կարապետյանի հետ:

Սկսենք ճիշտ սնվելուց: Առողջ ապրելակերպի համար ինչպե՞ս է պետք ճիշտ սնվել և օրը քանի՞ անգամ:

Առողջ լինելու համար մարդը պետք է և՛ ճիշտ սնվի, և՛ սպորտով զբաղվի: Պարտադիր է օրվա մեջ ուտել ոչ թե մեկ անգամ և շատ, այլ հաճախ` երեք ժամը մեկ և քիչ քանակությամբ: Օրվա ընթացքում պետք է ուտել 4-5 անգամ և կարևոր է, որ ածխաջրերի, սպիտակուցների և ճարպերի քանակը լինի ճիշտ քանակությամբ:

Ինչպես նշեցիքառողջ ապրելակերպի համար կարևոր են թե՛ սննդակարգը և թե՛ սպորտով զբաղվելը: Կարևոր է ուղղակի ֆիզիկական ծանրաբեռնվածություն ապահովե՞լը, թե՞ հատուկ ծրագրային կետեր կան, որոնք պետք է կիրառել, հատկապես նրանց համար, ովքեր կյանքում առաջին անգամ են սկսում սպորտով զբաղվել:

Այո՛, գոնե սկզբնական շրջանում կարևոր է մարզումները սկսել մարզչի հետ, որովհետև յուրաքանչյուր մարդ իր առանձնահատկություններն ունի, ու բոլորը նույն կերպ չեն կարող մարզվել: Բոլորին չի կարելի նույն ձևով մարզել, դրա համար անհատական մարզիչը պետք է անհատական մոտեցում հանդես բերի՝ իմանալով մարզվողի առանձնահատկությունները` առողջական խնդիրները, երբ է արթնանում, ինչ է ուտում, աշխատանքի բնույթն ինչպիսին է և այլն:

Մարդիկ մարզումների են գալիս նաև գեղեցիկ կազմվածք ունենալու համար, իսկ եթե ինքնուրույն մարզվեն, սխալ վարժություններ անեն, հնարավոր է նաև փչացնեն կազմվածքը: Օրինակ` նույն վարժությունը ոտքերի մի փոքր ուրիշ դրվածքով կամ ուրիշ տեխնիկայով կատարելը միանգամայն ուրիշ մկան է զարգացնում: Պարապմունքի ժամանակ մարզվողը մտածում է, թե իրեն օգուտ է տալիս, բայց հակառակն է ստացվում:

Մեր երկրում առողջ ապրելակերպի նկատմամբ ինչպիսի՞ն է մարդկանց հետաքրքրությունը:

Վերջին տարիներին բավականին ավելացել է մարդկանց հետաքրքրությունը առողջ ապրելակերպի նկատմամբ, դրա վկայությունն օրեցօր բացվող մարզասրահներն են: Վերջին 3-5 տարիներին նաև ավելացել է մարզասրահ հաճախող մարդկանց թիվը: Լավ է, որ մարդկանց մեջ հետաքրքրություն կա, ու ցանկանում են առողջ լինել, այլ ոչ թե առողջության մասին սկսում են մտածել այն ժամանակ, երբ ինչ-որ հիվանդություն են ձեռք բերում:

Տարբերակում են խմբակային և անհատական մարզումներ: Ավելի լավ արդյունք ստանալու համար ո՞ր տարբերակն է ավելի արդյունավետ:

Երկու դեպքում էլ կարելի է լավ արդյունքի հասնել, կարևորը մարզվել լավ մարզչի հետ, բաց չթողնել մարզումներ, հետևել սննդակարգին, ու արդյունքը իրեն սպասեցնել չի տա:

Շաբաթական քանի՞ անգամ պետք է մարզվել:

Այս հարցը ևս խիստ անհատական է: Մարդ կա, որի աշխատանքի բնույթն այնպիսին է, որ շատ ֆիզիկական աշխատանք է կատարում, որպեսզի մարզման ծանրաբեռնվածությունը դրա հետ մեկտեղ չափից դուրս չլինի՝ կարելի է մարզվել ամեն օր քիչ ծանրաբեռնվածությամբ: Բայց հիմնականում շաբաթական 3-4 անգամը նորմալ է: Պետք է նաև հաշվի առնել, թե որքան արագ է վերականգնվում տվյալ մարզվողը, և մշակել նրան համապատասխան մարզումային ծրագիր:

Հարցազրույցը` Էմմա Հովսեփյանի

Շարունակելի

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top