Գլխավոր Լուրեր Ճկռալով աշխատում ենք, որ չշատացնենք․ Մարությանը՝ նոր հաստիքների անհրաժեշտության մասին

Ճկռալով աշխատում ենք, որ չշատացնենք․ Մարությանը՝ նոր հաստիքների անհրաժեշտության մասին

6
0

Երևանի քաղաքապետարանի տարբեր վարչություններում աշխատանքների ծավալները մեծացել են, և նոր հաստիքների անհրաժեշտություն կա: Այս մասին ավագանու այսօրվա արտահերթ նիստում Երևանի քաղաքապետարանի հաստիքների օպտիմալացման ուղղությամբ տարված աշխատանքի արդյունքները ներկայացնելիս ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մենք մի կերպ ճկռալով աշխատում ենք, որ չշատացնենք: Մենք ճարտարապետականով պետք է բարձրացնենք, իրավաբանական վարչությունում, անշարժ գույքի կառավարման վարչությունում պետք է բարձրացնենք: Այդ վարչության պետերն անընդհատ ինձ գալիս ու զեկուցում են՝ չենք հասցնում, պարոն քաղաքապետ, մեզ մարդ է պետք: Ես ասում եմ՝ տղե՛րք ջան, դիմացե՛ք, խնդրում եմ՝ ավել աշխատեք, ավելի պրոդուկտիվ ու ինտենսիվ աշխատե՛ք, մենք չենք ուզում այս պահին այս մասով բարձրացնել հաստիքները: Բայց, այո՛, օպտիմալացում չի նշանակում միայն կրճատում, կարող է մի պահ գալ, որ հաստիքների ավելացում լինի»,- ասաց քաղաքապետը:

Նա նշեց, որ այս պահին չկա ոչ մի դիմում, որն օրենքից դուրս կամ նորմերի խախտմամբ է մշակվում, իսկ դա շատ ավելի մեծ ռեսուրսներ է պահանջում: