Գլխավոր Լուրեր ՃՏՊ Արտաշատ քաղաքում. տուժածներ չկան

ՃՏՊ Արտաշատ քաղաքում. տուժածներ չկան

0
0

Օգոստոսի 20-ին, ժամը 04:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում՝ հագուստի խանութի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալբերտ Մ.) բախվել է կայանած «Peugeot» մակնիշի ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: