Ուրբաթ , 20 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    33°
    Home » Լուրեր » ՃՏՊ Հունան Ավետիսյան փողոցում

    ՃՏՊ Հունան Ավետիսյան փողոցում

    Օգոստոս 9, 2017 22:47 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    վթար

    Օգոստոսի 9-ին, ժամը 19։19-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ Հունան Ավետիսյան 26 հասցեին մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 34 ZL 618 պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Մ.) և «Օպել Վեկտրա» մակնիշի 35 CA 370 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Հ.) ավտոմեքենաները (տուժածներ չկան):

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

    Նման թեմաներ

    scroll to top