Գլխավոր Լուրեր ՃՏՊ Ստավրոպոլի երկրամասում. տուժել են ՀՀ 6 քաղաքացի

ՃՏՊ Ստավրոպոլի երկրամասում. տուժել են ՀՀ 6 քաղաքացի

3
0

Փետրվարի 27-ին, ժամը 15:36-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ ՕՀ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 12:10-ին Ստավրոպոլի երկրամասի «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կմ-ին (Քոչուբեևսկիի շրջանից 10-կմ հեռու) տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից առվակում: Ավտոմեքենայում գտնվել են ՀՀ 6 քաղաքացներ (3 կին և 3 տղամարդ), ովքեր հոսպիտալացվել են Նևինոմինս քաղաքի հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: