Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Իրավական » ՃՈ է տեղափոխվել 116 տրանսպորտային միջոց

    ՃՈ է տեղափոխվել 116 տրանսպորտային միջոց

    ՃՈ է տեղափոխվել 116 տրանսպորտային միջոց
    Մայիս 24, 2019 17:21 Իրավական, Լուրեր A+ / A-

    Մայիսի 24-ին, ժամը 17:00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 116 տրանսպորտային միջոց, որոնցից 46-ը մայրաքաղաքում, իսկ 70-ը մարզերում:

    71 մեքենա վարել են անչափահասներ, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:
    Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ որևէ պատահար չի արձանագրվել:
    Հիշեցնենք, որ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:
    Եվս մեկ անգամ կոչ ենք անում չխախտել օրենքը: Ոստիկանությունը հետևողական է:


    Նման թեմաներ

    scroll to top