Գլխավոր Լուրեր ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երեւանում

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երեւանում

3
0

Հունիսի 26-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող սպայական վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Միջոցառման ընթացքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել օրինազանց վարորդների նկատմամբ, 35 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ 1 վարորդ մեքենան վարել է անսթափ վիճակում, ևս 4-ը՝ առանց անհրաժեշտ փաստաթղթերի։

Հայտնաբերվել է 4 տրանսպորտային միջոց, որոնք հետախուզվում էին այլ գերատեսչության կողմից։ 3 վարորդ մեքենան վարել է հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտումով։ Ոստիկանների հատուկ ուշադրության կենտրոնում են եղել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները կոպտորեն խախտող և երթևեկության այլ մասնակիցների հանդեպ միտումնավոր անհարգալից վերաբերմունք ցուցաբերող վարորդները։

Նմանօրինակ միջոցառումները լինելու են շարունակական։ Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մաղթում անվտանգ երթևեկություն։