Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխել 106 մեքենա, 43-ը` մայրաքաղաքում

    ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխել 106 մեքենա, 43-ը` մայրաքաղաքում

    ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխել 106 մեքենա, 43-ը` մայրաքաղաքում
    Մայիս 24, 2019 16:34 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մայիսի 24-ին` ժամը 15:00-ի դրությամբ, Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 106 տրանսպորտային միջոց, որոնցից 43-ը մայրաքաղաքում, իսկ 63-ը մարզերում:

    71 մեքենա վարել են անչափահասներ, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:

    Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ որևէ պատահար չի արձանագրվել:
    Հիշեցնենք, որ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:

    Եվս մեկ անգամ կոչ ենք անում չխախտել օրենքը: Ոստիկանությունը հետևողական է:

     


    Նման թեմաներ

    scroll to top