Չորեքշաբթի , 20 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    22°
    Home » editorial » Մահացավ «Ճվճըվ Արոյի» որդու կողմից ավտովթարի ենթարկված երկրորդ ՃՈ աշխատակիցը

    Մահացավ «Ճվճըվ Արոյի» որդու կողմից ավտովթարի ենթարկված երկրորդ ՃՈ աշխատակիցը

    Մահացավ «Ճվճըվ Արոյի» որդու կողմից ավտովթարի ենթարկված երկրորդ ՃՈ աշխատակիցը
    Հունվար 8, 2018 20:48 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-
    Araratnews.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր առավոտյան տեղի ունեցած դաժան ավտովթարից վնասվածքներ ստացած ՃՈ տեսուչ Խաչիկ Գասպարյանը քիչ առաջ մահացել է։
    Հիշեցնենք, որ հունվարի 8-ին՝ ժամը 04:13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խումբը:Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» մակնիշի (վարորդ՝ Ա. Դ.) և «BMW X6» մակնիշի (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենաները:Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա. Դ.-ը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, որտեղ մահացել է:

    Փրկարարները «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 1984 թ. ծնված Խ. Գ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր:

    Փրկարարները հոսանքազրկել են «BMW X6» մակնիշի ավտոմեքենան:
    Ըստ Shamshyan.com–ի՝ մահացածները Ճանապարհային ոստիկանության սպայական գումարտակի ծառայողներ էին ու վթարի ժամանակ ծառայության մեջ են եղել։

    scroll to top