րևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշեց բավարարել Քննչական կոմիտեի միջնորդությունը և կալանավորել հունվարի 8-ին Երևանի կենտրոնում ողբերգական վթարի մասնակից Սարգիս Վարդանյանին: Հիշեցնենք՝ վերջինը «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդին է:
Վթարի հետևանքով, նկատենք, ճանապարհային երկու ոստիկանները՝ Արեգ Դավթյանը և Խաչատուր Գալստյանը, մահացել էին:
Սարգիս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» և 244-րդ հոդվածով՝ «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը»: