// //

Երեքշաբթի , 26 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Բլոգ » Ծիծաղելի է Թամանյանին հղում անելն ու քանդելը. Հրաչ Քեշիշյան

    Ծիծաղելի է Թամանյանին հղում անելն ու քանդելը. Հրաչ Քեշիշյան

    Մարտ 15, 2019 11:24 Բլոգ, Լուրեր A+ / A-

    Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը «Ինստագրամ»-ի էջում լուսանկար է հրապարակել եւ գրել. «Իմ կարծիքով, մեր խնդիրներից ամենաբարդը շարունակականության մերժումն ու ընդհատումն է: Մենք անընդհատ խոսում ենք ավանդույթների մասին, բայց չենք էլ նկատում, որ մերժելով ու քանդելով ոչ մի լավ բանի չենք հասնում: Ծիծաղելի է Թամանյանին հղում անելն ու քանդելը: Թամանյանի շարունակականությունը դեռևս սովետի ժամանակ է խախտվել, էլ չասեմ հետո: Հիմա կա /կար/ փաստ. օպերայի շրջակայքում սրճարաններ են: Չառաջարկելով տնտեսվարողին ալտերնատիվ կամ որոշակի փոխհատուցում, չզրուցելով նրա հետ, հենվելով պայմանագրի դադարեցման ձեր միակողմանի իրավունքի վրա, ուղղակի վատություն անել մարդկանց: Կարելի էր սկսել անբարեկարգ ու անմխիթար տարածքներից, Ազատության հրապարակի ասֆալտը ճաքերից վերանորոգելուց, քաղաքի չորացած այգիները վերականգնելուց և այդ ընթացքում ժամանակ տալ տնտեսվարողին վերակազմավորելու իր բիզնեսը: Չէ, չէր լինի: Սոց ցանցերում ցնցումների, հայհոյանքների, սպառնալիքների, այլոց արյունը խմելու տենչանքը մտաբերածներին նոր, թարմ արյուն էր անհրաժեշտ: Իսկ ինչի՞ համար: Երևի այս որոշումներն ընդունողներից ամեն մեկն ունի իր քաղաքական, կուսակցական, անձնական, հոգեբանական պատճառը: Աստված ձեզ և ձեր հոգեբանի հետ: Պարզեք ինքներդ, երբ ձեզնից հետո ձեր սարքածը կամ քանդածը ուրիշները կգան կմերժեն ու ձեզ չեն շարունակի»:

    կաֆեներ1


    Նման թեմաներ

    scroll to top
    //