// //

Հինգշաբթի , 21 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Ծիծաղելի սենսացիա է. «Հայբուսակի» համահիմնադիրը՝ արաբների կեղծ դիպլոմների մասին

    Ծիծաղելի սենսացիա է. «Հայբուսակի» համահիմնադիրը՝ արաբների կեղծ դիպլոմների մասին

    Ծիծաղելի սենսացիա է. «Հայբուսակի» համահիմնադիրը՝ արաբների կեղծ դիպլոմների մասին
    Դեկտեմբեր 3, 2018 15:37 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր Իսրայելում 40 արաբ բժիշկներ են կալանավորվել, որոնք Հայաստանում տրված բժշկական կեղծ դիպլոմներ են ունեցել: Հրապարակման մեջ որպես նմուշ ներկայացված է «Հայբուսակ» համալսարանի դիպլոմը:

    դիպլոմ

    Քանի որ համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, Araratnews.am-ը կապ հաստատեց նրա քրոջ՝ համալսարանի համահիմնադիր Անահիտ Հարությունյանի հետ: Նա հերքեց համալսարանի կապը կեղծ դիպլոմների հետ: «Ի՞նչ կապ ունի այդ դիպլոմն ու նրա տերը մեր համալսարանի հետ, ինձ համար անհասկանալի է: Եթե այս մարդը վաղը դատի տա Իսրայելի ու ՌԴ-ի լրատվամիջոցներին, շատ ճիշտ կանի: Մեր դիպլոմները տարածված են ամբողջ աշխարհով՝ եվրոպական երկրներում, Իսրայելում, ԱՄՆ-ում: Մեր դիպլոմները ստուգված փաստաթղթեր են»,- ասաց տիկին Հարությունյանը:

    Արդյոք դատի կտա՞ համալսարանը լրատվամիջոցներին կեղծ տեղեկություն հրապարակելու համար: Համալսարանի համահիմնադիրն ասաց՝ իրենց պաշտոնական հարցում չեն ուղարկել դեպքի մասին, հետևաբար հիմա դրա անհրաժեշտություն չկա: «Մենք սրան վերաբերվում ենք սովորական, ծիծաղելի սենսացիա է»,-  ավարտեց իր խոսքը համալսարանի համահիմնադիր Անահիտ Հարությունյանը:

    Սոնա Դավթյան


    Նման թեմաներ

    scroll to top
    //