Գլխավոր Լուրեր Ծիծեռնակաբերդում իրականացվել է ավանդական դարձած ծաղկահավաք

Ծիծեռնակաբերդում իրականացվել է ավանդական դարձած ծաղկահավաք

10
0

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվել է ավանդական դարձած ծաղկահավաք, որին մասնակցել են հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների, աշակերտներ և ուսանողներ, դեսպաններ և պաշտոնյաներ:

Այս  նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին երկրորդ կյանք հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի համալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են. ցողուններն անջատվում են ծաղկաթերթերից, ցողուններից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: