Գլխավոր Լուրեր Ծնվել է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի չորրորդ երեխան

Ծնվել է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի չորրորդ երեխան

2
0

Հրաշալի նորություն Քարդաշյան-Ուեսթ զույգի երկրպագուների համար. ծնվել է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի չորրորդ երեխան։

Այս մասին Քիմը հայտնել է իր Twitter-ի էջում։ Նա գրել է․ «Նա այստեղ է եւ նա հիանալի է»։ Իսկ ահա երկրորդ գրառման մեջ նա գրել է․

«Նա ասես Չիկագոյի նմանակը լինի։ Վստահ եմ դեռ շատ կփոխվի, սակայն այժմ նա այդպիսին է»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քիմը եւ Քանյեն հիվանդանոցում այցելել են փոխնակ մորը, խոսել բժիշկների հետ եւ նրան հաջողություն մաղթել։