Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Բլոգ » Տեղեկացված չենք եղել. Վահե Գրիգորյանը՝ դատարանի որոշման մասին

    Տեղեկացված չենք եղել. Վահե Գրիգորյանը՝ դատարանի որոշման մասին

    Տեղեկացված չենք եղել. Վահե Գրիգորյանը՝ դատարանի որոշման մասին
    Մայիս 20, 2019 19:28 Բլոգ, Լուրեր A+ / A-

    2008-ի մարտի 1-ին տուժած անձանց իրավահաջորդների շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Սիրելի ընկերներ, քիչ առաջ տեղեկացել եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը դատավոր Դ․ Գրիգորյանը կասեցրել է՝ Սահմանադրական դատարան դիմելու համար։

    Ո՛չ ես, ո՛չ էլ սույն գործով որեւէ տուժող կամ տուժողի իրավահաջորդ տեղեկացված չի եղել Ռ․ ․Քոչարյանի կողմից նման միջնորդության ներկայացման մասին, եւ, համապատասխանաբար, ո՛չ էլ դատարանի կողմից նրանցից որեւէ մեկին հնարավորություն է ընձեռվել մեր դիրքորոշումը ներկայացնել խնդրո վերաբերյալ։

    Ինձնից մեկնաբանություն մի խնդրեք, ես չունեմ որեւէ՝ ընդունելի բառապաշարով արտահայտման ենթակա մեկնաբանություն այս դատավարւթյան վերաբերյալ։ Կներեք»:

     


    Նման թեմաներ

    scroll to top