Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Արմեն Սարգսյան հանդիպում. slaq.am

    Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Արմեն Սարգսյան հանդիպում. slaq.am

    Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Արմեն Սարգսյան հանդիպում. slaq.am
    Փետրվար 14, 2018 12:07 Լուրեր, Քաղաքական A+ / A-
    Նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ արդեն պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ էլ կասի իր վերջնական որոշումը՝ ընդունե՞լ նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկը, թե՞ ոչ: «Ժամանակ» թերթը գրել է, որ Արմեն Սարգսյանն այդ մասին հայտարարել է առանց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման: Նշենք, որ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության հետ, սակայն դաշինքի առաջնորդն օրերս հայտարարել էր, որ ինքն առանձին է հանդիպելու նախագահի թեկնածուի հետ, և միայն դրանից հետո կորոշեն՝ սատարե՞լ, քվեարկե՞լ նրա օգտին, թե՞ ոչ
    Slaq.am-ի հարցին, թե ինչու Գագիկ Ծառուկյանը չի հանդիպում Արմեն Սարգսյանի հետ, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց, որ օրերս տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Արմեն Սարգսյան փակ հանդիպում. «Ինչպես արդեն պարոն Ծառուկյանը հայտարարել էր, որ առանձին է հանդիպելու նախագահի թեկնածուի հետ, այդպես էլ եղել է: Փակ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևորագույն հարցեր»:
    Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

    Նման թեմաներ

    scroll to top