Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Տեղի կունենա Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնը

    Տեղի կունենա Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնը

    Տեղի կունենա Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնը
    Մայիս 31, 2018 13:19 Լուրեր A+ / A-

    Հունիսի 12-ին, 13-ին, 14-ին և 15-ին Երևանի մի շարք համերգասրահներում, ինչպես նաև Բյուրականի արվեստի ակադեմիայում տեղի կունենա Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնը:

    Հայաստանը երկրորդ երկիրն է, որտեղ անցկացվում է բացառապես փողային գործիքների միջազգային փառատոն: Այս տարի Հայաստանում հյուրընկալվելու են յոթ երկրներից ավելի քան քսան երաժիշտ կատարողներ: Իրենց մասնակցությամբ փառատոնը պատվելու են այնպիսի երաժիշտներ, ովքեր աշխատում և ստեղծագործում են Վիեննայի ֆիլհարմոնիկ, Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի ինչպես նաև այլ հեղինակավոր նվագախմբերում:

    Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է Վահան Մարտիրոսյանը, փառատոնի գեղարվեստական ղեկավարը՝ Կարեն Դուրգարյանը, փառատոնի տնօրեն և պրոդյուսերն է Շմավոն Գրիգորյանը։


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top