Գլխավոր Լուրեր Տեղի ունեցավ Գինոսի ընկերության գլխամասային նոր գրասենյակի բացման միջոցառումը

Տեղի ունեցավ Գինոսի ընկերության գլխամասային նոր գրասենյակի բացման միջոցառումը

46
0

Օգոստոսի 16֊ին տեղի ունեցավ Գինոսի ընկերության գլխամասային նոր գրասենյակի բացման միջոցառումը, արվեստի ցուցահանդեսի և գինու համտեսի ուղեցությամբ։

Գինոսի ընկերությունը հյուրանոցային կառավարման ծառայությունների՝ աշխարհում առաջին միասնական հարթակն է, որը հյուրանոցներին տալիս է կառավարման ամբողջական համակարգ՝ ներառելով Գինոսիի ծրագրերն ու սարքավորումները։ Այսօր Գինոսին իր ծառայություններն է մատուցում եվրոպական և ամերիկյան մի շարք քաղաքներում։

Գինոսիի գլխամասային գրասենյակը կառուցվել է Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի 1-ին զանգվածում (ինտերիերի ճարտարապետ՝ Դերիկ Գրիգորյան)։ Ընկերությունը վստահ է, որ տեղակայման այս ընտրությամբ օրինակ կծառայի Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և արագ զարգացող այլ ոլորտների համար՝ քաղաքի տնտեսական զարգացման աշխարհագրությունը ընդլայնելու կարևոր գործում։

Պաշտոնական բացման երեկոյի ընթացում, հրավիրված հյուրերը մասնակցեցին ժամանակակից ընդարձակ գրասենյակի շրջայցին, ծանոթացան ընկերության պատմությանը, համտեսեցին ԱրմԱս գինիները, ինչպես նաև հնարավորություն ունեցան ներկա գտնվել լուսանկարիչ, դիզայներ և ռեժիսոր Արամազդ Գալայճեան֊ի «Ըլլալով/ Շինելով Իրականութիւններ» խորագրով արվեստի ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին Կիմա Գյարաքյան֊ի, Կարեն Խաչատուրով֊ի, Աստղիկ Առաքելյան֊ի, Mary Moon֊ի, Լուսինե Սարգսյան֊ի, Անի Մկրտչյանի, Անի Կուշո֊յի, Արամազդ Գալայճեան֊ի և Հերմինե Սարաֆյանի աշխատանքները։

Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 6֊ը, հասցե՝ 10/6 Գայի պողոտա։