Գլխավոր Իրավական Տեսակցությունից հետո կալանավորի մոտից հզոր ցավազրկող դեղամիջոց է հայտնաբերվել

Տեսակցությունից հետո կալանավորի մոտից հզոր ցավազրկող դեղամիջոց է հայտնաբերվել

1
0

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 25-ին` ժամը 12։00-ի սահմաններում, կարճատև տեսակցությունից հետո անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Վ․Կ․-ին, ինչի արդյունքում  հայտնաբերել և առգրավել են գուլպայի մեջ թաքցված  «Durogesic 100 mg fentanyl/h» գրառմամբ մաշկային կպչուն սպեղանի, որը բժշկության մեջ կիրառվում է որպես հզոր ցավազրկող դեղամիջոց օնկոլոգիայով հիվանդների համար։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին