Ուրբաթ , 19 Հունվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Տեսանելի փոփոխություններ մենք չենք նկատում. Մելքումյանը՝ կառավարության մասին

    Տեսանելի փոփոխություններ մենք չենք նկատում. Մելքումյանը՝ կառավարության մասին

    Սեպտեմբեր 12, 2017 15:44 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Miqayel

    Մեկ-երկու ոլորտում կան դրական փոփոխություններ:  Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կառավարության գործունեությանը եւ ամփոփելով մեկ տարին, նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:  «Տեսանելի փոփոխություններ մենք չենք նկատում։ Դրա համար էլ ասում ենք, որ մեր ծրագիրն է ավելի արդյունավետ»,- ասաց Մելքումյանը։

    Դիտարկմանը՝ արդյոք «Ծառուկյան» դաշինքը պատրա՞ստ է կոալիցիա կազմելու, եթե կառավարությունն ընդունի կուսակցության առաջարկած 15 կետերը, Միքայել Մելքումյանն արձագանքեց, որ իրենք «եթե»-ներով չեն խոսում։ «Եթե այդպիսի հարցադրում լինի, նոր կքննարկենք, քաղաքականությունը «եթե»-ներով չի լինում։ Այս պահին այդ հարցը չենք քննարկում։ Երբ լինի հարցադրում, այդ ժամանակ էլ կքննարկենք: Չեղած հարցի շուրջ քննարկում չենք անում»,- հավելեց Մելքումյանը:

    Պատասխանելով հարցին՝ հիմա ընդդիմությո՞ւն են,  «Ծառուկյան» դաշինքի անդամն ասաց. «Իհարկե, եթե իշխանություն չենք, ապա ընդդիմություն ենք»:

    Նման թեմաներ

    scroll to top